Կարապետ Կուսիկյան
Կարապետ Կուսիկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1864[1] |
Ծննդավայր | Արմավիր[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 1915 (51 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | գրականագետ և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1884)[1] և Մոսկվայի կայսերական համալսարան[1] |
Աշխատավայր | Լազարյան ճեմարան[1] |
Զավակներ | Հովսեփ Կուսիկյան |
Կարապետ Բարսեղի Կուսիկյան (հունվարի 7, 1864[1], Արմավիր[1] - դեկտեմբերի 12, 1915, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), հայ գրականագետ, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Լազարյան ճեմարանի գիմնազիական դասընթացը (1884 թ.), Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1895 թ.-ից հայոց լեզու և գրականություն է դասավանդել Լազարյան ճեմարանում՝ որոշակի դեր խաղալով առարկաների դասավանդումը բարելավելու գործում։
1900 թ.-ին Լ. Սարգսյանի հետ հրատարակել է 3-րդ և 4-րդ դասարանների ընթերցանության ձեռնարկ («Մայրենի լեզու»), որը բազմիցս վերահրատարակվել է։ 1915 թ.-ին նույնատիպ դասագիրք է կազմել Ալեքսանդր Ծատուրյանի հետ («Հատիկներ»)։
Ճեմարանում հիմք է դրել հայ գրականության նորագույն շրջանի կանոնավոր ուսումնասիրմանը։
1912 թ.-ին լույս է տեսել Կուսիկյանի «Դրական դեմքեր» աշխատությունը (Խաչատուր Աբովյան, Շիրվանզադե, Ալեքսանդր Ծատուրյան և ուրիշներ)։ 1910—1912 թթ.-ին Վահան Տերյանի, Ցոլակ Խանզադյանի, Պողոս Մակինցյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի հետ հրատարակել է «Գարուն» գրական ալմանախը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 23)։ |